Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Միջոցառումներ

 

Շնորհավոր տոնդ Հայոց 26ամյա բանակ…

    Հերթական  միջոցառումն  է  Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան դպրոցում : Հայոց բանակի 26-ամյակի  տոնակատարությունը սկսվեց առավոտյան  դպրոցի բակից,  այնուհետև, դպրոցականները հայրենասիրական քայլերգերով հասան հուշարձան համալիր, ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրմաքարերին, հայրենական պատերազմի զոհերի հուշարձանին: Չէ որ, ի վերջո,  նրանց ենք պարտական այսօրվա Հայաստան երկրի կայացման և անկախության համար: Տոնակատարությունը,  համերգային մեծ ծրագրով, շարունակվեց կուլտուրայի տանը, բարձր տրամադրություն հաղորդելով համայնքի բնակչությանը: